
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «oտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութան մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։ Այդ մասին ասված է Վրաստանի օրենսդիր մարմնի կայքում։
Մասնավորապես, այդ օրը տեղական ժամանակով ժամը 09:00-ին նախատեսված է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Առաջին հարցը, որը պետք է քննարկի հանձնաժողովը, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն է։
Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, ապա հարցը կներկայացվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստին: