Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում անցկացվում է սեղանային վարժանք. ԱԽ գրասենյակ

Երևանում մայիսի 20-24-ն ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը:

Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ:

Վարժանքը միտված է դիտարկելու և ամրապնդելու ՔԿՃՄ վտանգների տարածման, ԶՈԶ զսպման, հայտնաբերման և արգելման առկա կարողություններն ու արձագանքման միջոցառումները:

ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենը թույլ կտա գնահատել պատրաստվածության և արձագանքման առկա իրավիճակը, վեր հանել բացերը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ:

Տեսանյութեր

Լրահոս