Բաժիններ՝

Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով։

Այս մասին ԲԵԼՏԱ գործակալությանը հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում։

Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։

Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։

Ուշադրության կենտրոնում ավանդաբար լինելու են նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս