Բաժիններ՝

Փորձաքննության փուլում են 109-ը նոր դասագրքի համար հայտարարված մրցույթի հայտերը

Հանրակրթության պետական չափորոշիչի ներդրման շրջանակում 2023 թվականին հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 -ի մրցույթը կայացել է և դրանք տպագրվել ու բաշխվել են հանրակրթական դպրոցներին։

Այս մասին մայիսի 23-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝

ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ արդեն իսկ նոր դասագրքերի համար մրցույթ է հայտարարվել՝ պայմանավորված 2025 թվականից ներդրվող 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում հանրակրթական պետական չափորոշիչով, ինչպես նաև նախորդ տարվա մրցույթների չկայացմամբ։

«Այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, փորձաքննության փուլում են։ Շուտով կավարտվի այդ փուլը, դրանք նախարարի հրամանով կերաշխավորվեն և տպագրության կհանձնվեն, որպեսզի մենք հաջորդ ուսումնական տարվա սկզբին պատրաստ ունենանք բոլոր դասագրքերը՝ դպրոցներում»,-ներկայացրեց փոխնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս