Բաժիններ՝

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Բանիմացների ժողովն անվանել է իսլամական ժողովրդավարության մարմնացում և ողջ աշխարհի արթուն խղճին հրավիրել է ուշադրություն դարձնելով հակակրոն կամ կրոնահալած համակարգերի դառը իրողություններին, խորհել իսլամական կառավարման համապարփակ, ամուր, խնդիրներ լուծող, գրավիչ և զարմանալի նախագծի մասին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ՝ Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ հղած ուղերձում, անդրադառնալով Ղուրանի և իսլամական գիտելիքի հնարամտությանը՝ «Շարիաթ և ռացիոնալություն» և «անտեսանելի ու տեսանելի» հասկացությունները համընթաց դարձնելու մասին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ողջ աշխարհի արթուն խղճին հրավիրել է՝ ուշադրություն դարձնելով հակակրոն կամ կրոնահալած համակարգերի դառն իրողություններին, խորհել իսլամական կառավարման համապարփակ, ամուր, խնդիրներ լուծող, գրավիչ և զարմանալի նախագծի մասին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, հարգելով հանգուցյալ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մուհամմադ Ալի Ալ Հաշեմի հիշատակը, ովքեր նահատակվել են կիրակի երեկոյան (մայիսի 19-ին) ավիավթարի հետևանքով, հավելել է. -Առաջնորդության Բանիմացների ժողովը իսլամական ժողովրդավարական համակարգի գլխավոր հիմքերից է, որը որոշակի ժամանակներում ամրապնդվում է ժողովրդի կողմից և երաշխավորում է համակարգի առողջությունն ու շարունակականությունը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. -Բանիմացների հարգելի և ընտրյալ անդամները Աստծո կամոք և ժողովրդի ջանքերով հնարավորություն են գտել ստանձնելու լավագույն դերերից մեկը՝ ամրապնդելու համակարգի առաջնորդման պողպատե շղթան և հարկավոր է փառք տալ Աստծուն այս օրհնության համար և երախտապարտ լինել ժողովրդին։

Այաթոլլահ Խամենեին հավելել է. -Իսլամական չափանիշներով առաջնորդի ընտրությունը ժողվրդի կողմից ընտրված Բանիմացների ժողովի պարտականությունն է և դա Իրանի Իսլամական Հանրապետության ամենավառ նշանն ու ցուցիչն է։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև ասել է.- Այսօր Գազայում տեղի ունեցած աղետը և Սիոնիստական ​​զավթիչ ռեժիմի կողմից իրականացվող դաժան ցեղասպանությունը և հազարավոր անպաշտպան ու անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությունը, և այսպես կոչված ազատական ​​արևմտյան նկատմամբ աշխարհի արթուն խղճի համար բացահայտում են արևմտյան ազատության և մարդու իրավունքների իմաստը։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.- Այսօր նոր հնարավորություն է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի պաշտոնյաների և բոլոր նվիրյալների համար այս մեծ երևույթի ճշմարտացիությունը խոսքով և գործով ցույց տալու աշխարհում ճշմարտություն որոնողներին։

Այսօր (երեքշաբթի) կայացավ Առաջնորդության Բանիմացների ժողովդի վեցերորդ նստաշրջանի բացման արարողությունը։

Առաջնորդության Բանիմացների ժողովի անդամներն ընտրվում են ութը տարով։ Այս ժողովն ունի 88 անդամներ։

Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ շրջանի ընտրությունները տեղի են ունեցել ուրբաթ (1 մարտի, 2024թ.) Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս