Հայացք դոկտոր Էբրահիմ Ռայիսիի գիտական անցյալին. Parstoday
Parstoday- Այաթոլլահ Ռայիսին կրոնական դասերի կողքին և կրոնագիտական դպրոցում մեծ դիրք զբաղեցնելուց բացի, համալսարանական կրթությունը շարունակել է և ստացել իրավունքի և իսլամական իրավունքի դոկտորի կոչում:
Այաթոլլահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ղոմի կրոնագիտական դպրոցում իրավագիտության սկզբունքները սովորել է այաթոլլահ Մարավիի մոտ, Սուրբ Ղուրանի թաֆսիրը այաթոլլահ Մեշկինիի և Այաթոլլահ Խազալիի մոտ, համակարգի և փիլիսոփայության նկարագրությունը սովորել է այաթոլլահ Ահմադ Բեհեշթիի մոտ և գիտելիքի դասընթաց է անցել նաև Այաթոլլահ Մոթահարիի մոտ, իսկ Նահջուլբալաղան սերտել է այաթոլլահ Նուրի Համդանիի մոտ։ Այլ առարկաները ևս ուսանել է մյուս անվանի դասախոսների մոտ։
Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, նախքան Ղոմի կրոնագիտական դպրոցն ավարտելը կարողացավ մագիստրատուրա ընդունվել իրավագիտության ֆակուլտետում և 1380 թվականին իր թեզը պաշտպանելուց հետո հանձնեց դոկտորականի ընդունելության քննությունը։ Շահիդ Մոթահարիի ավագ դպրոցում շարունակեց իր ուսումը իրավագիտության և մասնավոր իրավունքի ոլորտներում:
Իրավագիտության և իրավունքի բնագավառում իր ուսումն ավարտելով՝ նրան հաջողվել է ստանալ կրոնագիտական դպրոցի ամենաբարձր աստիճանը (չորրորդ մակարդակ) և վերջապես պաշտպանել դոկտորական ատենախոսությունը՝ «Սկզբունքների և արտաքինի բախում իրավագիտությունում և իսլամակն իրավունքում» վերնագրով։ Իսկ գերազանց գնահատական ստանալով՝ Շահիդ Մոթահարիի բարձրագույն դպրոցում արժանացել է իսլամական իրավագիտության եւ իրավունքի դոկտորի կոչման։
Երկրի ղեկավարման կարևոր պարտականություններ ստանձնելուց բացի, այաթոլլահ Մահդավի Քանիի և այաթոլլահ Հաջ Աղա Մոջթաբա Թեհրանիի խորհրդով՝ պահպանել է կրթական հարաբերությունները ուսանողների հետ, 1380 թվականից նա դասավանդել է Թեհրանի կրոնագիտական դպրոցներում, այդ թվում՝ Մաջդ, Ամիրուլ Մոմինինում, Իմամ Հոսեյնի և Մարավիի դպրոցներում։ Մաշհադ մեկնելուց հետո, 1395 թվականի սկզբից նա դասավանդել է Նավաբի ավագ դպրոցում։
Այաթոլլահ դոկտոր Ռայիսին քաղաքական, տնտեսական, դատական և քաղաքացիական ոլորտներում իսլամական իրավագիտություն է դասավանդել Իմամ Սադեղ համալսարանի, Շահիդ Մոթահարիի բարձրագույն դպրոցի և Իսլամական Ազատ համալսարանի մագիստրատուրայի և դոկտորականի աստիճաններում:
Ռայիսին հեղինակել է վեց գրքեր իրավագիտության ոլորտում։ Ռայիսին տասնյակ գիտական դասախոսություններ է ներկայացրել Բուհերում, գիտական կենտրոններում և նախարարությունների ու կազմակերպությունների մասնագիտացված սեմինարներում՝ տնտեսական, կառավարչական, սոցիալական և իրավական թեմաների շուրջ։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել միջազգային համագումարներում։