Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերին: Քննարկվել են աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031