Բաժիններ՝

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը ժամանել է Կիև

Չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Այդ մասին հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։

Նշվում է, որ Բերբոքի այցի նպատակն է Ուկրաինային հավաստիացնել, որ չնայած մարտի դաշտում իրավիճակի վատթարացմանը, Գերմանիան և Եվրոպան կշարունակեն կանգնած մնալ Կիևի կողքին և չեն դադարեցնի օգնությունը։

Իր հերթին Der Spiegel-ը գրում է, որ Բերբոքը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Հրատարակության տվյալներով՝ նրա այցը Խարկով չեղարկվել է անվտանգության նկատառումներով։ Գիշերը Խարկովը ենթարկվել է հերթական գնդակոծության։

Գերմանիայի արտգործնախարարը պատերազմի սկսվելուց ի վեր հինգերորդ անգամ է այցելում Ուկրաինա։

«Ուկրաինայում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի զանգվածային ավիահարվածների և Խարկովի շրջանում Ռուսաստանի հարձակման պատճառով», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031