Միասնիկ Գ.-ն ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 35-ամյա Միասնիկ Գ.-ն:
Նա հունվարի 12-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-ին մասի մեղադրանքով:
Միասնիկ Գ.-ն ներկայացվել է Կոտայքի բաժնի ծառայողներին: