Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում մայիսի 21-ի վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են սկսվել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Տեղում աշխատողները լրատվամիջոցին փոխանցել են, որ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։

Նշվում է, որ Կիրանցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման հետևանքով Կիրանցում այլընտրանքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա։ Կառավարությունից հայտարարել են, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է 2-3 ամսվա ընթացքում։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտնել էր, որ Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031