Բաժիններ՝

Իրանն է մեղավոր Ռայիսիի ուղղաթիռի կործանման մեջ. Պետդեպ

Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Թեհրանը վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ։ Միլլերի խոսքով՝ քաղաքական գործչի մահվան պատասխանատվությունը կրում է Թեհրանը։

Նա նաև մեղադրել է Իրանին «ահաբեկչությանն աջակցելու համար» կառավարական ինքնաթիռները փոխադրումների համար օգտագործելու միջոցով։

Ավելի վաղ Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը մեղադրել էր ԱՄՆ-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան մեջ։ Նա նշել էր, որ հայրենիքում ստիպված են օգտագործում ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող օդային փոխադրամիջոցներ՝ ԱՄՆ-ի կողմից էմբարգո սահմանելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031