Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ներկայացնելով Վիեննայում կայացած Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։

«CONS2024-ի (խմբ․ Միջուկային անվտանգության համաժողով) շրջանակներում արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք չտարածման, ինչպես նաև Rays of Hope ծրագրի շրջանակներում մեր համագործակցության վերաբերյալ՝ Հայաստանում քաղցկեղի բուժումը բարելավելու համար»,- գրել է Գրոսին։

Տեսանյութեր

Լրահոս