Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5-րդ փուլը

Ավելի քան 89,5 միլիոն ընտրողներ կարող են իրենց ձայնը տալ Հնդկաստանի 49 ընտրատարածքներում մեկնարկած ընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից հինգերորդում։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Քվեարկությունն ընթանում է վեց նահանգներում և երկու միութենական տարածքներում (երկիրը բաժանված է 28 նահանգների և 8 միութենական տարածքների)։

Այս փուլում խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 49 տեղի համար պայքարում է 695 թեկնածու։

Հինգերորդ փուլից հետո երկրին սպասվում է քվեարկության ևս երկու փուլ՝ մայիսի 25-ին և հունիսի 1-ին։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ին։

Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հնդկաստանում քվեարկության մեկնարկի դրությամբ գրանցվել է 968 միլիոն ընտրող, որից 497 միլիոնը՝ տղամարդիկ, 471 միլիոնը՝ կանայք։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) պայքարում է ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքի դեմ, որի հիմնական ուժը երկրի ամենահին քաղաքական կուսակցությունն է՝ Հնդկական ազգային կոնգրեսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031