Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ Վո Թի Ան Սուանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա համագործակցության հարցին։

Հանդիպման ավարտին նախագահի պաշտոնակատար Վո Թի Ան Սուանը դեսպան Բաղդասարյանին հաջողություններ է մաղթել իր պաշտոնավարման ընթացքում և ընդգծել Վիետնամի կառավարության աջակցության պատրաստակամությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031