ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ:
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք այլ ծրագրեր, մասնավորապես` պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, ինչպես նաև մաքսային միասնական հաշվի էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվելիք աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աջակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: