Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Masters մրցաշարից:
Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, Չիլին ներկայացնող Ալեխանդրո Տաբիլոյի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթերից հետո` 7:6, 7:6 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից: