
Մուրադ Մ.-ն հետախուզվում էր կեղծ փաստաթղթեր կազմելու, ներկայացնելու, տրամադրելու մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին բաժին է ներկայացել 43-ամյա Մուրադ Մ.-ն։ Նա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի (Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը) 2-րդ մասի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
Մուրադ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: