
25-ամյա Աշոտ Կ.-ն կալանավորվել է

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 10-ին բաժին է ներկայացել 25-ամյա Աշոտ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է քննչական բաժին: