Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը

Կատալոնիայում մայիսի 12-ին ընտրություններ են տեղի ունեցել տարածաշրջանային խորհրդարանում։ Առաջին տեղն զբաղեցրել է «Կատալոնիայի սոցիալիստական ​​կուսակցությունը»` ստանալով խորհրդարանի 135 տեղից 42-ը: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:

Երկրորդ տեղում Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը պաշտպանող տեղական կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունն է՝ 35 մանդատով։ Միևնույն ժամանակ, առավել մեծ ժողովրդականություն ունեցող կատալոնական անջատողական կուսակցություններից մեկը՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականները», կորցրել է 13 մանդատ և միայն երրորդ ուժն է դարձել տարածաշրջանում` խորհրդարանում ստանալով 20 մանդատ։

Նաև, ըստ նախնական տվյալների, տեղի խորհրդարան է անցել աջ կենտրոնամետ «Կատալոնիայի ժողովրդական կուսակցությունը» (15 տեղ), աջ ազգային պահպանողական «Ձայն» կուսակցությունը (11 տեղ), «Comuns Sumar» դաշինքը (6 մանդատ), «Ժողովրդական միասնության թեկնածություն» անջատողական ձախ կուսակցությունը (4 տեղ), ինչպես նաև անջատողական ծայրահեղ աջ «Կատալոնական դաշինքը» (2 մանդատ):

Մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 135 տեղ ունեցող տարածաշրջանային խորհրդարանում ստանալ 68 մանդատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս