Գնում ենք շատ կազմակերպված. Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մեկնարկին Բագրատ Սրբազանը շնորհավորեց եռատոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզնից և գողացված լինելու պատճառով է, որ այսօր գտնվում ենք դրսում»,- ասաց Սրբազանը։

Երթի մասնակիցներից շատերն այսօր զոհված հայորդիների շապիկներով են։

«Մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել ենք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն։ Շատ հանդարտ, առանց ինքնագործունեությունների, խստորեն հետևեք բոլոր այն թելանդրանքներին, որոնք կլինեն ճանապարհի ընթացքում։ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս