Բաժիններ՝

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը

Ըստ ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ երկրում անցանկալի է ճանաչվել Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Freedom House կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից է «նպաստելն աշխարհում ԱՄՆ-ի այսպես կոչված «գերիշխող» դերի հաստատմանը», «մասնակցությունը ոչ բարեկամական պետությունների՝ ռուս-ուկրաինական հակամարտության, ներառյալ՝ Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված քաղաքականության առաջմղմանը»։

Գերատեսչությունը Freedom House կազմակերպությանը մեղադրել է «Ուկրաինային համապարփակ օգնություն ցուցաբերելու», «Ռուսաստանի սառեցված ակտիվների՝ հօգուտ Ուկրաինայի բռնագրավման», «մեր երկրի վրա պատժամիջոցների ճնշման ուժեղացման», «երրորդ երկրների դեմ «Մոսկվային աջակցելու համար» միջազգային պատժամիջոցներ կիրառելու ակտիվ կոչերի համար։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտարարել է նաև, որ Freedom House-ը տեղեկատվական, ֆինանսական և իրավական աջակցություն է տրամադրում ռուսական ընդդիմադիր կառույցներին, արևմտամետ և ԼԳԲՏ ակտիվիստներին, նրանց շահերը պաշտպանող համայնքներին, ինչպես նաև «ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս