Դուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում։

«Թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Լավ, դուք ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան նման բաներից»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապեյանին՝ ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ Բագրատ Սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որոնք կանգնած են շարժման կողքին, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։

«Տիկի՛ն դատախազ, դուք ունեք հնարավորություն՝ դառնալու անկախ, խնդրում ու հորդորում եմ քեզ՝ դարձեք այդպիսին»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031