Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումից հետո աշխատանքից ազատված սահմանապահ զորքերի հրամանատարի գործը կարճվել է. հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Իրականացվել է վարույթ, մանրամասն ստուգում է եղել, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Վարույթը կարճվել է»,– ասաց գլխավոր դատախազը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ի պատասխան հիշեցրեց` դեպքից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի այն ժամանակվա հրամանատար Արման Մարալչյանն ազատվել է պաշտոնից։ Նա տարակուսանք հայտնեց, որ մեղավորներին այդպես էլ չեն գտել։

Վարդապետյանը կրկնեց, որ որևէ հանցավոր գործողություն չի հայտնաբերվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031