Բաժիններ՝

Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում

Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցերի ընթացքում ցուցարարների հետ բախումների ժամանակ։ Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Հաղորդվում է 35 բերման ենթարկվածի մասին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, այս տարի մայիսմեկյան ցույցերն ավելի հանգիստ են անցել, քան մեկ տարի առաջ, երբ իրավապահները բերման էին ենթարկել 281 մարդու։

Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ բերման է ենթարկվել ցույցի 45 մասնակից։

Մայիսմեկյան ցույցերի ընթացքում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և մահակներ։

Աշխատավորների միջազգային օրվա առթիվ ամեն տարի ցույցեր են անցկացվում ամբողջ Ֆրանսիայում։ Այս տարի, իշխանությունների տվյալների համաձայն, ամբողջ երկրում գրանցվել է 340 ակցիա, որոնց մասնակցել է 121 000 մարդ (18 000-ը՝ Փարիզում)։ Իր հերթին «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիությունը հայտնել է 200 000 ցուցարարի մասին ամբողջ երկրում, որոնցից 50 000-ը դուրս է եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս