Կան մարդիկ, ովքեր համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «1990-ական թվականներին, Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին:

Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթացող մարտական գործողություններին սկզբում կամավորական ջոկատների, իսկ հետո` կանոնավոր բանակի կազմում, մեծ թվով մարդիկ մասնակցեցին:

Մարդիկ պայքարեցին, նրանց մի մասը` սեփական կյանքի գնով, պաշտպանեցին Հայաստանն ու նոր կյանք տվեցին Արցախում:

Հիմա իրականությունը լրիվ այլ է: Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը:

Թե ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է, բայց ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս և հպարտ են, որ հանձնողական քաղաքականության ակտիվ մասնակից են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031