Բաժիններ՝

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Փլատակների տակ հայտնաբերվել է 18 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ տուժել է 49 մարդ, որից 19-ը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելել է հեռուստաալիքը։

Գուանդուն նահանգից Ֆուցզյան նահանգ տանող մայրուղու վրա փլուզումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 02:10-ին։ Փլուզված հատվածի երկարությունը 17,9 մետր է, մակերեսը՝ 184,3 քմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս