
Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնում

Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին է արժանացել Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut International Women Film Festival):
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը և հիշեցնում, որ ֆիլմը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:
«Թռչող տերևների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է: Այն «Հոշկի ֆիլմ» և իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությնների համատեղ արտադրություն է։ Սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։
Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։