Մարմնամարզիկները սկսեցին պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում
Մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային առաջին օրը կայացավ որակավորման փուլը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` որակավորման փուլի առաջին շրջափուլում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը մրցեցին բազմամարտում:
Նժույգ-թափերի վարժությունում Խաչիկյանը վաստակեց 14.600 միավոր, Դավթյանը` 13.833 միավոր: Օղակների վարժությունում Խաչիկյանը գրանցեց 12.266, իսկ Դավթյանը` 13.833 միավոր: Այնուհետ հենատացկի վարժությունն էր, որտեղ Խաչիկյանը գրանցեց 13.333, իսկ Դավթյանը` 15.033 միավոր: Այս վարժությունում հայ մարզիկները իրենց ուժերն են փորձում նաև առանձին վարժությունում: Զուգափայտերում Խաչիկյանը հավաքեց 12.733 միավոր, Դավթյանը` 13.200, պտտաձողում` 12.133 (Խաչիկյան), 12.900 (Դավթյան): Եվ ազատ վարժությունում Գագիկ Խաչիկյանը գրանցեց 12.666, իսկ Դավթյանը` 13.233 միավոր:
Բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքեց 82.032 միավոր, իսկ Գագիկ Խաչիկյանը` 77.731 միավոր:
Մարզիկների վերջնական տեղերը և եզրափակիչում մասնակցությունը հայտնի կդառնա երեկոյան մրցահերթում հանդես եկող մյուս մարզիկների ելույթից հետո:
Վարվառա Հայրապետյան