Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք՝ Երևանի Կենտրոն համայնքում, 4 տրանսպորտային միջոց, 5 չմարված ավանդի գումար՝ 47 մլն 190 հազար դրամ, 1 անշարժ գույքի գնման իրավունք, տրամադրված փոխառության 2 պահանջի իրավունքի ապօրինի մասերը՝ 246 մլն 615 հազար 166 դրամ, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 230 մլն 150 հազար 585 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և դրամական միջոցների մնացորդ, 221 մլն 541 հազար դրամ, որը 2004-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Տեսանյութեր

Լրահոս