Բաժիններ՝

Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել

Տաշքենդում պայթյուն է որոտացել օդանավակայանի մերձակայքում գտնվող արդյունաբերական պահեստում՝ առաջացնելով մեծ հրդեհ։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պայթյունի մասին ահազանգ է ստացվել տեղի ժամանակով ժամը 02:43-ին:

Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ դեռահաս է զոհվել, ևս 163 մարդ տուժել է։

Ինչպես հաղորդում է Uzbekistan Airports ԲԲԸ-ն, միջադեպը որևէ կերպ չի ազդել մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա. «Տաշքենդ» միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, առանց սահմանափակումների:

Նախնական տվյալներով՝ 24 մարդ հոսպիտալացվել է, մնացած 138-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Հիվանդանոցներում ծանր վիրավորներ չկան։

Հրդեհը մարելուն ներգրավվել է 16 հրշեջ ​​հաշվարկ, առավոտյան ժամը հինգին հաջողվել է մեկուսացնել կրակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս