Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ Այս մասին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է նախարարը «X» սոցիալական ցանցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930