Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ

Թուրքիան ցավակցել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով կա 68 զոհ:

«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ-Tert.am) քաղաքի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են։։

Ցավակցում ենք այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս