Բաժիններ՝

Արթուր Ոսկանյանը հեռացել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հեռացել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի

(Երևանի ֆուտբոլի ակադեմիայի) սպորտային տնօրենի պաշտոնից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:

«Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրս Ավանի Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի հետ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում ՀՖՖ-ին և Ավանի Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիային՝ վստահության և համատեղ ութ ամիսների լավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ակադեմիայի ամբողջ աշխատանքային անձնակազմին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, ծնողներին։ Հուսով եմ՝ այս կարճ ժամանակահատվածում կարողացա իմ փորձն ու գիտելիքները փոխանցել մարզիչներին և ֆուտբոլիստներին»,-գրել է նա:

Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս