ԼՂ-ում սեպտեմբերի 25-ի որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի

Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն, նաև՝ մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։

Այս մասին տեղեկանում ենք ԼՂ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

5 քաղաքացու անվնաս վիճակում և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։

Քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930