ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու նպատակով: Օժանդակությունը կլինի գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այս պահին ակադեմիայի Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել բռնի տեղահանված 70 քաղաքացի։

Աշխատանքների կոորդինացման նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայից խնդրում են կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե Դանիելյան)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930