ԼՂ-ում պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղղաթիռներով տեղափոխվում են ՀՀ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում է հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930