Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվում

Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում։

«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հ․Գ․ Զուտ հնարավոր հարցերը կանխելու համար նշեմ, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930