Բաժիններ՝

«Ինտերը» և Մխիթարյանը կբանակցեն նոր պայմանագրի շուրջ

Իտալական «Ինտերը» բանակցություններ կսկսի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ` նոր պայմանագրի շուրջ:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի խոսքով` թիմն առաջիկայում բանակցություններ կունենա ոչ միայն Մխիթարյանի, այլ նաև մի քանի ուրիշ ֆուտբոլիստների հետ` նրանց նոր պայմանագրերի վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930