Վլադիմիր Գ.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 52-ամյա Վլադիմիր Գ.-ն: Նա 2021 թ. հոկտեմբերի 5-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: