Սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների», կամ «տեսակոմպրոմատների», որտեղի հերոսները լինելու են քաղաքական, կամ հանրային այն գործիչները, որոնք խանգարում են իշխող ուժին. Ռուբեն Մխիթարյան
                                    Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Արհեստական բանականությունը և նեյրոցանցերը անվերադարձ փոխելու են «ճշմարտության և իրականության» ընկալումը մարդկանց մոտ: Այսօր արդեն նեյրոցանցերի միջոցով կարելի է այնպիսի ճշգրիտ ձայն ու մարդկային ժեստիկուլյացիա ստանալ, որ 99%-ը չի տարբերի կեղծիքը: Փորձնական արդեն մի անգամ արվել է ու անողները հաջողել են: Ըստ այդմ սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների», կամ «տեսակոմպրոմատների», որտեղի հերոսները լինելու են քաղաքական, կամ հանրային այն գործիչները, որոնք խանգարում են իշխող ուժին:
Հ.Գ. Պետության հանրային կյանքի անվտանգային այս հատվածի ապահովումը նույնպես «փառահեղ» վարի է տալու այն հզոր կառույցը, որը վերջին 5 տարիներին ունեցել է 6 ղեկավար և հազար ու մի անվտանգային «պռավալ», ինչից հետո նրանցից ոչ մեկ ամոթից գետինը չի մտել»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    