Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ

Ցեղասպանությունը չկանխելը և բոլոր միջոցներով դրա իրականացումը չդադարեցնելը միջազգային իրավունքի նորմերով ծանրագույն հանցագործություն է։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ:

«Այս պահին Արդբեջանն Արցախում հայության ցեղասպանության է իրականցնում։ Այն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։

ՀՀ կառավարության անդամները, քաղաքական մեծամասնությունը, ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը։

Կոչ ենք ուղղում նրանց՝ գնահատել պահի ծայրահեղությունը, առերեսվել իրականությանը, ցուցաբերել քաղաքական և քաղացիական խիզախում, մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասապան քաղաքականությունը և միանալ ժողովրդին։

Սա դավաճանի խարանից մաքրվելու վերջին հնարավորությունն է, այլապես անխուսափելի պատասխանատվության եք ենթարկվելու և պատմության մեջ մնալու եք որպես ցեղասպանության հանցակից»,-ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930