
Լեռնային Ղարաբաղում մարդիկ հուսահատ իրար են փնտրում. ԼՂ ՄԻՊ

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանված մարդկանցով:
Այս մասին X-ի («Թվիթեր»)իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մարդիկ հուսահատ իրար են փնտրում, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու: Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ»,-նշել է ՄԻՊ-ը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։