«Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միջազգային կառույցներն ու դրանց բարձրաստիճան պաշտոնյաները, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները երեկվանից գոհունակությամբ արձանագրում են, թե իրավիճակն Արցախում կայունացել է, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել:

Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ:

Ինչպե՞ս ունենար, եթե 9 ամիս շրջափակման մեջ գտնվելով ո´չ սնունդ էր մնացել, ո´չ վառելիք, ո´չ բժշկական պարագաներ ու ո´չ էլ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

Մարդիկ կմ-երով վազում ու քայլում էին, որ առաջնագծի տարբեր հատվածներում ուժեղացնեին պաշտպանությունը:

Այս պատերազմում ևս, ցավոք, Արցախը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել ու որքան էլ այս ընթացքում մերոնք ծանր հարվածներ ու կորուստներ են հասցրել ադրբեջանցիներին, փաստն այն է, որ մղձավանջը շարունակում է ուղեկցել արցախցիներին:

Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա:

Դե Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930