
ԼՂ էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ Ադրբեջանի վերահսկողության տակ են

Լեռնային Ղարաբաղում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Այս մասին հայտնում է «Արցախէներգո»-ն։
«Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ է կատարում Ստեփանակերտում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն»,- ասվում է հայտարարության մեջ։