Շառլ Միշելը կոչ է արել Ալիևին ԼՂ հայերի անվտանգության վստահելի երաշխիքներ տրամադրել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների ու անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է բարձրաստիճան եվրոպական պաշտոնյան։

«Նախագահ Միշելը հայտնել է իր ծայրաստիճան հիասթափվածությունը ուժի կիրառման առնչությամբ, ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»,- «ՌԻԱ Նովոստի—ի փոխանցմամբ, ասել է անանուն աղբյուրը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի հումանիտար կարիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930