Այն մասին, թե ինչ է մտածում Թուրքիան Հայաստանի ապագայի վերաբերյալ, կարելի է տեսնել Էրդողանի խոսքերում. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Այն մասին, թե ինչ է մտածում Թուրքիան Հայաստանի ապագայի վերաբերյալ, կարելի է տեսնել Էրդողանի այս խոսքերում. «Այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները»։

Այսպիսի պնդումները հարևան պետության ղեկավարի կողմից կարելի է դիտարկել որպես ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ հավակնությունների լեգիտիմացում. եթե Հայաստանի բնակչությունը մեկ դար առաջ կազմում էին թուրքերն ու չերքեզները, ուրեմն կասկածի տակ են առնվում հայկական պետականության հիմքերը՝ որպես իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի պետական կազմավորում։

Ավելին, այս թեզի շարունակական շրջանառման պարագայում կարելի է ակնկալել նաեւ ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ավելի առարկայական ոտնձգությունների իրականացում։

Օրինակ՝ տարաբնույթ հայրենակցական միությունների ստեղծում, միջազգային ատյաններում հայցերի բարձրացում եւ այլն, ինչն արդեն սկսվել է և շուտով Հայաստանում կտեսնենք թուրքական հայրենակցական միությունների աշխատանքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930