
Էդգար Խ.-ն հայտնաբերվել է Ջերմուկում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 19-ին, ժամը 11.50-ին, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում ձերբակալվել և բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Էդգար Խ.-ն: Նա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էդգար Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: