
Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից. Լյոկա

Արցախցի երգիչ Վալերի Լյոկա Ղազարյանը նշել է, որ չի պատրաստվում ելույթ ունենալ Սնուփ Դոգի երևանյան համերգին:
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:
Մանրամասները կլինեն հաջորդիվ»: