
Չեմպիոնների լիգա. Մխիթարյանի «Ինտեր»-ն ընդդեմ Զախարյանի «Ռեալ Սոսիեդադ»-ի

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի անդրանիկ տուրի հանդիպումները:
Թիմերի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
A խմբում «Գալաթասարայ»-ը կխաղա «Կոպենհագեն»-ի, «Բավարիա»-ն տանը կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
B խմբում «Սևիլիա»-ն ուժերը կչափի «Լենս»-ի հետ, «Արսենալ»-ի մրցակիցն էլ ՊՍՎ-ն է:
C խմբում «Բրագա»-ն տանը կխաղա «Նապոլի»-ի հետ, իսկ «Ռեալ»-ի հակառակորդն էլ կլինի «Ունիոն Բեռլին»-ը:
Եվ D խմբում Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ը կխաղա Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի 23:00-ին: Նույն խմբում «Բենֆիկա»-ն էլ կխաղա «Զալցբուրգ»-ի հետ: