
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնության:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնության թիմային պայքարում 7-րդն է: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճում է 3 մեդալ, որից երկուսը՝ օլիմպիական քաշում՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը: